Օրբելի Կենտրոնը հուշագիր է ստորագրել Էմիրությունների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ

1 ր.   |  2026-04-28

Մեկնարկել է «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով կլոր-սեղան քննարկումը, որը համախմբել է պետական, փորձագիտական, բիզնես ոլորտի և միջազգային շրջանակների ներկայացուցիչների։



Քննարկումը կազմակերպվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից՝ Եվրասիական բանկի աջակցությամբ։



Բացման խոսքով հանդես է եկել Օրբելի կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։
Միջոցառմանը հատուկ ելույթով հանդես են եկել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:



Բանախոսները կարևորել են տարածաշրջանային կապակցվածության զարգացումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես Հայաստանի տնտեսական զարգացման և համագործակցության առանցքային ուղղություն։